Թբիլիսիի քաղաքային խորհրդի՝ Սակրեբուլոյի «Ազգային շարժում» խմբակցությունը, մետրոյի «Վարկեթիլի» կայարանում տեղի ունեցած միջադեպից հետո, պահանջում է Սակրեբուլոյի արտակարգ նիստ հրավիրել՝ տրանսպորտի ոլորտի խնդիրների վերաբերյալ:
Այդ մասին այսօր Թբիլիսիի քաղաքային խորհրդում՝ Սակրեբուլոյում հայտարարել է «Ազգային շարժում» խմբակցության նախագահ Իրակլի Նադիրաձեն:
Նադիրաձեի խոսքերով, նրանք այս նիստին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի և համապատասխան ծառայությունների ղեկավարների ներկայությունն են պահանջում:
Սակրեբուլոյի ընդդիմադիր պատգամավորը նշում է, որ իրենք ունեն հարցեր և քրեական պատասխանատվության հետ միասին պահանջում են մեղավորների քաղաքական պատասխանատվության հարցը:
Ըստ Նադիրեձեի, իրենց դիմումից հետո, Սակրեբուլոյի նախագահը պետք է 7 օրվա ընթացքում Սակրեբուլոյի արտահերթ նիստ նշանակի: