Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանում առաստաղի փլուզման հետևանքով տուժածների թիվը հասել է 14-ի: Նրանց բուժման ծախսերն ամբողջովին կհոգան Վրաստանի առողջապահության նախարարությունն ու քաղաքապետարանը:
Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ տուժածներին հիվանդանոցում այցելության ժամանակ:
Քաղաքապետի տեղեկատվության համաձայն` տուժածների մեջ անչափահասներ չկան: Տեղեկացնում է Interpressnews.ge-ն: