Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանում առաստաղի փլուզման հետևանքով առնվազն 7 մարդ վնասվածք է ստացել:
Այս մասին հայտարարել է Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը:
Ըստ տեղեկատվության` դեպքը տեղի է ունեցել այսօր, ժամը 10:40-ին:
Դեպքի վայրում են փրկարար և շտապ օգնության ջոկատները: Կենտրոնացված է նաև ոստիկանությունը:
Ականատեսները դեպքի վայրից հրապարակել են առաջին կադրերը: Առկա տեղեկատվության համաձայն` փլուզված առաստաղը վերջերս է նորոգված եղել: Նորոգման աշխատանքներն իրականացրել է մրցույթում հաղթած «Ղվարելմշեն» ՍՊԸ-ն։