Խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Մեզնուրիշվիլին արձագանքել է Ամերիկյան Ազգային ժողովրդավարության ինստիտուտի՝ NDI-ի Վրաստանի գրասենյակի ղեկավար Լորա Տորնտոնի մեկնաբանությանը, թե ԱՄՆ-ի նախագահը նույնիսկ չի գտնի Վրաստանը քարտեզի վրա: Մեզուրնիշվիլին պահանջում է, որ Տորնտոնը հրապարակավ ներողություն խնդրի այս արտահայտության համար: Պատգամավորն այս թեմայով ասուլիս է անցկացրել: Նա ցավալի է համարում, որ ծաղրական տոնով արված մեկնաբանությունը կարծիքի արմատավորման հիմք է դառնում, թե Վրաստանն այնքան փոքր և ոչ կարևոր երկիր է Արևմուտքի համար, որ այն քարտեզի վրա գտնելը բավականին դժվար է:
«Ստացվում է, որ տիկին Տորնտոնը «վստահ է», որ մեր երկրի գլխավոր ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ն, որ սերտ համագործակցում է Վրաստանի հետ, սատարում է երկրի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անսասանությունը, խստորեն քննադատում է Վրաստանի օկուպացիան, չգիտի, թե որտեղ է այն գտնվում: Ցավոք ծաղրական այս արտահայտությունը կարող է կարծիք ձևավորել»,- ասել է պատգամավորը:
Նրա կարծիքով՝ սա անպատասխանատու հայտարարություն է, որը հավասարապես վիրավորական է ինչպես Վրաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի համար՝ հատկապես այնպիսի հեղինակավոր կազմակերպության կողմից, ինչպիսին NDI-ն է: