Մենք պատրաստվում ենք լիովին ավարտին հասցնել Թբիլիսիում մեքենաների կայանման հետ կապված բոլոր խնդիրների լուծումները: Այս մասին ասել է քաղաքապետ Կախա Կալաձեն: Լրատվամիջոցների ներկայացուցիչները հետաքրքրվել են՝ արդյոք ծրագրվում է վերահսկել կայանատեղիներում աշխատողներին:
Կալաձեն ի պատասխան ասել է. «Տրանսպորտային քաղաքականության ուղղությամբ աշխատանքը սկսել ենք, որոշակի փոփոխություններ են նախատեսված։ Սա մայրաքաղաքում համակարգային ծրագիր է, որը ներառելու է հանրային տրանսպորտի, կայանատեղիների կարգավորում, տաքսիների վերահսկողություն, նոր էստակադաների կառուցում և այլն: Այս ամբողջը դիտարկվելու է մեկ ընդհանուր համատեքստում, որպեսզի արդյունքում վերահսկվի խցանումների պրոբլեմը, գործեն ինչպես վերգետնյա, այնպես էլ ստորգետնյա անցումները։ Այս ամենն իրականություն է դառնալու»: