«Մեկնարկում է բնական ռեսուրսների եւ վառելիքի բարեփոխման ծրագիրը»,- այս մասին կառավարության այսօրվա նիստի ընթացքում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Վարչապետի խոսքով, նշված հարցով Եվրոպայի Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ կզբաղվեն էկոնոմիկայի եւ կայուն զարգացման, շրջակա միջավայրի, գյուղատնտեսության նախարարությունները:
«Սա կարեւոր նորություն է: Մենք ՎԶԵԲ-ի օգնությամբ սկսում ենք աշխատել լիովին այլ մոտեցմամբ, ինչը ենթադրում է վառելիքի ռացիոնալ կիրառում: Հաջորդ փուլում օրենսդրությունը նշանակալիորեն կփոխվի՝ համապատասխանեցնելով նոր ստանդարտներին, շրջակա միջավայրի բարձր չափորոշիչներին, օպտիմալ կերպով կօգտագործվեն բնական ռեսուրսները՝ ներգրավելով դրանք երկրի տնտեսական զարգացման մեջ»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին: