Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի ղեկավար Մուսլիմ Խուչիեւի հայտարարությամբ, Վրաստան է ժամանել արձակուրդի ընթացքում, զբոսաշրջային նպատակով: Այս մասին տեղեկատվություն են տարածել ռուսական ԶԼՄ-ները:
«2018 թվականի հունվարի 9-ից ես պաշտոնական արձակուրդ ունեմ, Վրաստանում եմ զբոսաշրջային նպատակով: Կոչ եմ անում հեքիաթներ փնտրողներին զբաղվել իրական խնդիրների լուսաբանմամբ»,- հայտարարել է Խուչիեւը:
Գրոզնիի քաղաքապետին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նկարահանող խումբը նկարահանել է Բաթումիի հյուրանոցներից մեկում, սակայն չի խոսել նրա՝ Վրաստան այցի նպատակների մասին:
Հեռուստաընկերության տեղեկատվությամբ, Մուսլիմ Խուչիեւը հանդիպումներ է ունեցել Թբիլիսիում եւ Բաթումիում, սակայն, թե ում է հանդիպել եւ ինչ հարցեր քննարկել, անհայտ է: