Ցխինվալիում հետաձգվել է Ռուսաստանին միանալու հանրաքվեի անցկացումը: Հարավային Օսիայի ղեկավարությունը որոշել է հանրաքվեն անցկացնել ոչ թե ընթացիկ տարում` այլեւ 2017-ի նախագահական ընտրություններից հետո:
Այս մասին հաղորդում է «RES» ինֆորմացիոն գործակալությունը: Նախօրեին, Ցխինվալիի առաջնորդ Լեոնիդ Թիբիլովի և Խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովի կողմից հանրաքվեի հետաձգման որոշում է ստորագրվել: Մինչ այս որոշումը, Թիբիլովը հանդիպել էր Ռուսաստանի նախագահին, հայտնել, որ ծրագրում են Սահմանադրական փոփոխության հանրաքվե անցկացնել, որն էլ թույլ կտա դիմել Մոսկվային` դաշնության կազմի մեջ մտնելու խնդրանքով: Հանդիպումից օրեր անց, Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Մոսկվայում չեն կարող խոչընդոտել հանրաքվե անցկացնելու որոշմանը:
Պաշտոնական Թբիլիսին հանրաքվեի անցկացումը դատապարտում է` հայտարարելով, թե. «Օկուպացված տարածաշրջանում անցկացված ոչ մի հանրաքվե չի կարող լեգիտիմ լինել»: ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Տոներն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ճանաչելու Հարավային Օսիայում կայանալիք հնարավոր հանրաքվեի արդյունքները: Վրաստանի հետ կապված` մեր դիրքորոշումը հետեւյալն է. Մենք ճանաչում ենք երկրի տարածքային ամբողջականությունը, որն իր մեջ ներառում է նաև Հարավային Օսիան, այդ իսկ պատճառով` չենք կարող ընդունել Հրավային Օսիայի անջատողականության կամ անկախանալու փորձերը: