Այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանը անփոփոխ է թողել Խորավա փողոցում դեռահասների սպանության մեջ մեղադրվողների հանդեպ կալանքը որպես խափանման միջոց։
Դատախազ Զվիադ Փխակաձեն լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ դատարանը բավարարել է միջնորդությունը՝ ներկայացրած նոր փաստարկները ընդունելի ճանաչելով:
«Փաստարկների վերաբերյալ հարցաքննել ենք նաեւ կոնկրետ անձանց: Դատարանը բավարարել է մեր միջնորդությունը»,- նշել է դատախազը:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի թիվ 51 հանրային դպրոցի բարձր դասարանների աշակերտների մասնակցությամբ դեկտեմբերի մեկին տեղի էր ունեցել զանգվածային ծեծկռտուք։ Դանակի բազմաթիվ հարվածների հետևանքով մահացել է 51 դպրոցի 11-րդ դասարանի երկու աշակերտ։