Վրաստանի ավտոճանապարհային վարչության տեղեկատվության համաձայն, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Մլեթա-Կոբի հատվածում առատ ձյան պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն արգելված է:
Վարչության փոխանցմամբ, նույն ճանապարհի 134-135 կմ հատվածում (Դարիալի կիրճում) չի թույլատրվում մեքենաների կանգառը: