Վրաստանի Ներքին գործերի նախարարությունում մարդու իրավունքների պաշտպանության բաժին է բացվել:
Այն զբաղվելու է ընտանեկան հանցագործությունների, կանանց հանդեպ բռնությունների, ատելության, կամ խտրականության դրդապատճառներով հանցագործության, տրաֆիքինգի, ինչպես նաև անչափահասների կողմից իրականացրած հանցագործությունների հետաքննությամբ ու վարչական գործերի հարուցման մոնիթորինգով:
Դեպարտամենտի գործառույթների մասին մանրամասն տեղեկատվությանը ծանոթացեք այս հասցեով:
Բաժանմունքի ներկայացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունվարի 23-ին:
Այս պահին բաժնում թափուր աշխատատեղերը զբաղեցնելու մրցույթ է ընթանում: Մրցույթի մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Փոխանցում է «news.ge»-ն: