Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության հաշվետվության մեջ տեղ է գտել ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի, «Բիրժա Մաֆիա» ռեփ խմբի, ինչպես նաև ԼԳԲՏ համայնքի ակտիվիստների հանդեպ ծեծկռտուքի հարցով հարուցված գործերը:
Հաշվետվության մեջ ասվում է, որ անցած տարվա մայիսին ադրբեջանցի լրագրող և քաղաքական ակտիվիստ Մուխթարլին անհետացել է Թբիլիսիի կենտրոնից, չանցած 24 ժամ նա սահմանի ապօրինի հատման և այլ մեղադրանքներով ձերբակալվել է Ադրբեջանի սահմանային ոստիկանության կողմից:
HRW-ն ընդգծում է, որ Վրաստանի իշխանությունների կողմից հակահետախուզական ծառայության և սահմանային ոստիկանության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների իրավասությունների դադարեցումը մինչև հետաքննության ավարտը տեղի է ունեցել վրաստանյան ու միջազգային հանրության քննադատության ֆոնին։
Human rights watch-ի հաշվետվության մեջ խոսվում է նաև թմրանյութային կոշտ քաղաքականության մասին: Կազմակերպության գնահատմամբ, թմրանյութային հանցագործությունները պատժվում են երկար ժամկետով բանտարկության, շատ բարձր տուգանքներով կամ քաղաքացու իրավունքների այլ սահմանափակումներով: Այս համատեքստում նշված է վրաց ռեփերներ Միխեիլ Մգալոբլիշվիլիի և Գիորգի Քեբուրիայի գործը, ովքեր ձերբակալվել էին անօրինական կերպով մեծ քանակությամբ թմրանյութեր ձեռք բերելու և պահելու մեղադրանքով:
Հաշվետվության մեջ նշված է նաև, որ օգոստոսին Բաթումիում երեք տրանսգենդերներ և ԼԳԲՏ համայնքի 2 այլ ակտիվիստ ծեծի են ենթարկվել անհայտ անձանց կողմից, իսկ ներկա ոստիկանության աշխատակիցները որևէ գործողություն չեն ձեռնարկել, որպեսզի հարձակումը կասեցնեն:
Հաշվետվությունը հրապարակվել է Human Rights watch կազմակերպության վրաստանյան գրասենյակը: