2017 թվականի նոյեմբերի 20-ից 2018 թվականի հունվարի 17-ը ներառյալ շինարարական նորմերը կարգավորելու վերաբերյալ բանավոր նկատողություն է տրվել ավելի քան 200 շինարարական օբյեկտի, 54 օբյեկներում շինարարությունը կասեցվել է: Այս մասին մայրաքաղաքի կառավարման այսօրվա նիստի ընթացքում հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Կալաձեի տեղեկատվությամբ, շինարարական նորմերի իրավախախտումների վերաբերյալ ընդունված որոշմամբ՝ տուգանքի ընդհանուր չափը կազմել է 627 000 լարի:
«Շինարարական նորմերի իրավախախտման գործ է հարուցվել 126 օբյեկտի նկատմամբ: Նույն պատճառով կասեցվել է 54 օբյեկտի շինարարություն: Ներկայացված թվերը շատ վտանգավոր են: Ոչ մի դեպքում չպետք է դադարենք այս մարտահրավերին դիմադրելը»,- ասել է Կախա Կալաձեն: