Վրաստանի բոլոր լեռնային հանգստավայրերում՝ Գուդաուրիում, Բակուրիանիում, Մեստիայում և Գոդերձիում, հունվարի 21-ին կտոնեն ձյան միջազգային օրը, որն արդեն յոթերորդ տարին նշվում է Լեռնադահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS) նախաձեռնությամբ։
Ձյան միջազգային օրը պետական տոն է հայտարարված Ավստրիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Իսլանդիայում, Նորվեգիայում, Լեհաստանում և Շվեդիայում:
Վրաստանի Լեռնադահուկային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ՝ ձմեռային հանգստի սիրահարները կարող են մասնակցել տարբեր զվարճալի միջոցառումների և մրցույթների:
Տոնի նպատակն է բարձրացնել ձմեռային սպորտի նկատմամբ հետաքրքրությունն ու երիտասարդների կյանքի ակտիվությունը: