Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարար Գիորգի Խանիշվիլին տեղեկացրել է, որ այս տարի ասիական բզեզի դեմ պայքարի համար կհատկացվի 50 մլն լարի։
Խանիշվիլին նշել է, որ նախատեսվում է գործողությունների երեք փուլ։
«Առաջին փուլը զանգվածային, ունիվերսալ մոնիտորինգն է Վրաստանի ամբողջ տարածքով և ֆերոմոնի տեղադրումը: Սկսած առաջին օրվանից, մենք կտեղադրենք շաբաթական մոտ 100 000 ֆերոմոն և ուժեղ հսկողության շնորհիվ կիմանանք, թե որտեղ և ինչ քանակի բզեզ կա։ Երկրորդ հիմնական սկզբունքն այն է, որ ֆերմերներն անձամբ հետևեն իրենց սեփական հողերին և պետության կողմից կստանան վերամշակման խորհուրդներ, թե երբ և ինչ քայլեր պետք է ձեռնարկվի բզեզի դեմ պայքարի համար։ Երրորդ կարևորագույն մասն այն է, որ պետությունը զարգացնում է տեխնիկան․ 2012-ին մենք ունեինք ընդամենը 12 մեքենա, իսկ 2018-ին կունենանք մոտ 152 մեքենա», — ասել է փոխնախարարը:
Ինչ վերաբերում է բյուջեի կառավարմանը, ապա մոտ 50 միլիոն լարի է հարկավոր տեխնիկայի, դեղերի և վառելիքի ձեռքբերման, սպասարկող անձնակազմի վարձատրության և այլնի համար:
Ըստ փոխնախարարի՝ ասիական բզեզի դեմ պայքարում բյուջեի ֆինանսավորման հետ մեկտեղ նախատեսվում է նաև դոնոր կազմակերպությունների ֆինանսավորումը: