Հայաբնակ Գումբուրդոն դպրոցի նոր շենք ունի (ֆոտոշարք)

Շուրջ քսան տարվա դադարից հետո Ախալքալաքի շրջանի հայաբնակ Գումբուրդո (վրացերենով Կումուրդո) գյուղի աշակերտները հնարավորություն կունենան ուսում ստանալ հենց տիպային դպրոցում, գյուղի նախկին ակումբի շենքի փոխարեն։

26942067_1619130801496447_222153615_o

Հունվարի 16-ին Ախալքալաքից շուրջ 9 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում տոնախմբությամբ բացվեց տարածաշրջանում եզակի հնարավորություններով նորակառույց դպրոցը, որի կառուցումը հնարավոր է դարձել ծնունդով ջավախքցի բարերարների շնորհիվ։ 1700 քառակուսի մետր տարածք զբաղեցնող շինությունը նախատեսված է շուրջ 400 աշակերտի համար։

Դպրոցն ունի միջազգային չափանիշներին համապատասխան լողավազան և ֆուտբոլի դաշտ:

26937765_1619130804829780_1279117891_o

 

26971932_1619130794829781_1405249763_o

26909722_1619130271496500_787831903_o

Դպրոցի բացման արարողությանը մասնակցում էին նաև Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխայիլ Չխենկելին, փոխնախարար Լիա Գիգաուրին, խորհրդարանի Հավլաբարից ընտրված պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթը, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաչուտաձեն, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը եւ այլոք:

26937696_1619130798163114_1431730027_o

Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխայիլ Չխենկելին իր խոսքում ազգային փոքրամասնությունների կրթության և ինտեգրացիայի հարցերն առաջնահերթ համարեց։

«Այս տեսանկյունից բավականին հետաքրքիր միջոցառումներ կիրականացնենք ամբողջ Վրաստանում և, իհարկե, այս հրաշալի դպրոցում: Մեր ցանկությունն է, որ գյուղերում դպրոցները դառնան կրթական, մշակութային կենտրոններ: Այնպես որ, մեծ հույս ունեմ, որ գյուղի բնակչությունը կներգրավվի այս հրաշալի դպրոցի կյանքում: Խորին շնորհակալություն եմ հայտնում ֆինանսավորողներին,  որոնց օգնությամբ իրականացվել է այս ծրագիրը»,-հայտարարել է նախարարը։

26941573_1619130808163113_2012617843_o

Հանդիսավոր արարողության ժամանակ դպրոցի շինության ճարտարապետ Ռուբեն Եղիազարյանը ու շինարար Միսաք Կուրղինյանը Հայաստանի սփյուռքի նախարարության կողմից պարգևատրվեցին «Արշիլ Գորկի» մեդալով, իսկ բարերար Շուշիկ Մղդեսյանը՝ ոսկե մեդալով։

Հիշեցնենք, որ հայաբնակ Գումբուրդոն ամիսներ առաջ էր հայտնվել տեղի և հայկական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, երբ սեպտեմբերի 30-ին Գումբուրդոյի բնակիչները փորձել էին գյուղի եկեղեցու տարածքում գտնվող վերաթաղված ոսկորների գերեզմանին խաչքար կանգնեցնել։ Ոստիկանությունը գյուղացիներին թույլ չէր տվել մտնել եկեղեցու բակ, ինչը վերածվել էր բախումների։ Ի դեպ` այդ ժամանակ դեպքի վայր ժամանած Վրաստանի ներքին գործերի նախարարի ուղղաթիռը կայանել էր հենց այս` դեռեւս կառուցվող դպրոցի ֆուտբոլի մարզադաշտի տարածքում։

26981727_1619130278163166_86403032_o

Թողնել պատասխան