ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ

meriaԿաշառք վերցնելու մեղադրանքով  ձերբակալվել է Թբիլիսիի քաղաքապետարանի  քաղաքային բարեկեցության ծառայության  աշխատակիցներից  մեկը:

Ինչպես տեղեկացնում է ֆինանսների նախարարության քննչական վարչությունը,  Անզոր Գումբերիձեին  արդեն  մեղադրանք է առաջադրվել:   Պարզվել է  քաղաքապետարանի աշախատակիցը  հայտարարված մրցույթի արդյունքում  մի ընկերության հանձնարարել է կեղծ փաստաթղթեր պատրաստել, որը վերաբերում է  որոշ շինություններրի արտաքին տեսքը վեականգնելուն: Այդ նպատակով քաղաքապետարանը ընկերության հաշվեհամարին է փոխանցել  5000 լարի, որի կեսը` 2500 լարին  որպես կաշառք է պահանջել Գումբերիձեն:  Քաղաքապետարանի  քաղաքային բարեկեցության ծառայության  աշխատակիցը մեղադրվում է  Վրաստանի քրեական օրենսգրքի 338 հոդվածի առաջի մասով, որը  նախատեսում է ազատազրկում մինչև 9 տարի ժամկետով:

Թողնել պատասխան