Սպանել են Ռուսթավիի այսպես կոչված Ստամբուլի շուկայի սեփականատերերից մեկին` նախկին պատգամավոր, գեներալ Սոսո Քութաթելաձեին:
Սոսո Քութաթելաձեն ծնվել է 1964թ․: 1991թ․-ից ծառայել է Վրաստանի զինված ուժերում: Մինչև 2001թ․-ին ծառայել է Սաչխերեյի գումարտակում, 2001թ․-ից՝ ազգային գվարդիայի կազմում: 2008-2012թթ․ հանդիսացել է Վրաստանի խորհրդարանի անդամ, զբաղեցրել է խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Գեներալ Քութաթելաձեն մասնակցել է Վրաստանի տարածքային ամբողջկանաության համար (Աբխազիայում և Հարավային Օսիայում) մղված պայքարին, ինչպես նաև Իրաքում խաղաղապահ գործողություններին:
Սոսո Քութաթելաձեն արժանացել է նաև ԱՄՆ-ի բանակի գեներալ-մայորի պատվավոր, ինչպես նաև Սաչխերեյի պատվավոր քաղաքացու կոչմանը: Պարգևատրվել է «Վախթանգ Գորգասալի» երրորդ կարգի շքանշանով: