Սաակաշվիլին վերսկսել է իր շրջագայությունը Ուկրաինայում

Միխեիլ Սաակաշվիլին վերսկսել է իր շրջագայությունը Ուկրաինայում: Վրաստանի երրորդ նախագահը, երկարատև դադարից հետո այցելել է Դնեպր, որտեղ հանդիպել է տեղի բնակչության և իր կողմնակիցների հետ: 
 
Սաակաշվիլիի ասել է, որ շարունակում է փնտրել մարդկանց, ովքեր ապագայում կմասնակցեն Ուկրաինայի իշխանության կազմավորման գործընթացին: 
 
«Մենք փնտրում ենք նոր մարդկանց, որպեսզի երկրում իրական փոփոխություններ կատարենք: Այստեղ շատ հետաքրքիր, աշխատող մարդկանց եմ հանդիպել, ովքեր պատրաստ են Ուկրաինայում իշխանափոխություն անել: Հանդիպման էին եկել տաղանդավոր երիտասարդներ, փորձառու քաղաքական գործիչներ: Սա հակակոռուպցիոն ֆորում չէր, որտեղ մենք խոսելու էինք, թե ինչպես պիտի փոխենք իրավիճակը: Եկել էին այնպիսի մարդիկ, ովքեր կոնկրետ առաջարկներ ունեն, փորձ և պատրաստ են պայքարել։ Նրանք ևս 2 տարի չեն սպասելու, որպեսզի դառնան իշխանությունների հերթական վերաբաժանման վկաները: Մարդիկ զայրացած են և պատրաստ են իշխանափոխության հասնելու»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Թողնել պատասխան