Երբ վարած քաղաքականությունն անօգուտ է. «թմրանյութային քաղաքականությունը» Վրաստանում

Թմրանյութերի ապաքրեականացում, թմրանյութերի վերաբերյալ ռեպրեսիվ քաղաքականության ազատականացում, բուժման հնարավորություն և այլն: Նման պահանջներ են հնչում հասարակական որոշ կազմակերպությունների և քաղաքական որոշ կուսակցությունների կողմից արդեն մի քանի տարի, սակայն վերջին շրջանում թեման ավելի է ակտիվացել` հասնելով մինչև համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հայտարարությանը: Թեմայի վերաբերյալ քննարկում են անցկացրել նաև մի շարք մտավորականներ: Իսկ նախորդ տարվա նոյեմբերի 30-ին Վրաստանի սահմանադրական դատարանը բավարարեց մարիխուանայի ապաքրեականացմանը վերաբերող բողոքը: Որոշման համաձայն` մարիխուանայի օգտագործման համար քաղաքացիները չեն ենթարկվի քրեական պատասխանատվության, փոխարենը կլինի վարչական պատիժ` տուգանքի տեսքով: 
 
patriarqiiliameore-cr-739x428Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդն ամանորյա իր կոչում ասել էր, թե անհրաժեշտ է մշակել այնպիսի քաղաքականություն, որը երիտասարդներին կպաշտպանի և բացասական տրամադրվածություն կստեղծի այդ ծանրագույն վարակի հանդեպ: 
 
«Դրա հետ մեկտեղ պետք է ստեղծվեն վերականգնողական կենտրոններ, դպրոցական հասակից պետք է բարձրացնել աշակերտների իրազեկվածության մակարդակը և այլ միջոցառումներ իրականացնել»,- ասել էր պատրիարքը: 
 
Իշխանության ներկայացուցիչներն այդ ժամանակ շտապեցին հայտարարել, թե «պատրիարքի հայտարարությունը համընկնում է իրենց ծրագրերի հետ»: 
ceskoori-cr-739x428Դեռևս 2016 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Վրաստանում գործող գրեթե բոլոր կուսակցությունները հատուկ անդրադարձել էին թմրանյութերի խնդրին: Իշխող «Վրացական երազանք»-ի նախընտրական ծրագրում խոսվում էր թույլ թմրանյութերի ազատականացման վերաբերյալ:  Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» նախընտրական ծրագրում (կուսակցությունն այդ ժամանակ դեռևս չէր մասնատվել և այժմ գործող «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամները նույնպես ՄԱՇ-ում էին) ասվում էր, որ թույլ թմրանյութերի ազատականացման հետ մեկտեղ, պետք է նաև իրազեկման և կանխարգելման համապատասխան համակարգ ստեղծվի: Խորհրդարան անցած մեկ այլ ուժ` «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունը,  ընդհանրապես դեմ էր (է) թմրանյութերի ազատականացմանը, փոխարենը նրանք կողմ էին, որ օգտագործման համար մարդիկ չպետք է ազատազրկվեն, իսկ թմրանյութեր տարածողները պետք է պատժվեն խստորեն:
Անկախությունից ի վեր Վրաստանում «թմրանյութային քաղաքականությունը» մի քանի անգամ փոխվել է: 2002 թվականին կախվածությունը ճանաչեցին որպես հիվանդություն, սակայն վարչական և քրեական օրենսգրքերում համապատասխան փոփոխություններ չարվեցին: Ստացվում էր այնպես, որ թմրանյութերից կախվածություն ունեցող անձինք միաժամանակ և՛  հիվանդ էին և՛  հանցագործ:
Screen Shot 2018-01-15 at 7.54.54 PM«Օրինագծում պետք է փոփոխություններ մտցնել, որոնք թմրանյութեր պահելու վերաբերյալ ավելի խիստ պատիժ կենթադրեն… Այս հանցագործության համար պայմանական պատիժը պետք է վերացվի: Բոլորը՝ դեպի բանտ»,- 2006 թվականին «Զրոյական հանդուրժողականություն մանր հանցագործությունների հանդեպ» օրինագիծը խորհրդարանում ներկայացնելու ժամանակ Վրաստանի այն տարիների նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից արված այս հայտարարությունից հետո՝ օրենքն ավելի խստացվեց:
Հետխորհրդային շրջանում Վրաստանը ամենախիստ «թմրանյութային քաղաքականությունն» ուներ: Նույնիսկ փոքր քանակի թմրանյութ ապօրինի ձեռք բերելու և պահելու համար 500 լարի տուգանք էր սահմանված, իսկ մեկ տարում նույն գործողությունը կատարելու համար` կա՛մ 2 հազար լարի, կա՛մ էլ ազատազրկում:
2007 թվականից խստացված քաղաքականության արդյունքներն ամփոփվեցին 2011 թվականին: Գլխավոր դատախազության տեղեկատվությամբ՝ 4 տարվա ընթացքում թմրանյութային հանցագործությունների թիվը նվազել էր 53 տոկոսով` 8 493-ից հասնելով 3 984 դեպքի: Այն տարիների գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելավան 2011 թվականին հայտարարել է, որ նվազել է ինչպես թմրանյութային հանցագործությունների համար ազատազրկված երիտասարդ անձանց թվաքանակը, այնպես էլ «սև շուկայում» ուժեղ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը:
«Ալտերնետիվա Ջորջիա» հասարակական կազմակերպության 2013 թվականի տվյալներով, ամեն տարի Վրաստանում թմրանյութային իրավախախտումների համար քրեակատարողական հիմնարկներում են հայտվնում մոտ 1500 մարդ, իսկ այս քաղաքականության իրականացման իրավական գործընթացների համար տարեկան ծախսվում է 18 միլիոն լարի:
Screen Shot 2018-01-16 at 10.18.19 AM
Թմրանյութերի ապօրինի ձեռքբերման, պատրաստման, արտադրման և պահպանման համար դատապարտվածների թվաքանակը գագաթնակետին է հասել 2013 թվականին` 2660 անձ, մինչդեռ 2012 թվականին այն կազմել է 1100, իսկ 2011 թվականին` 1849: Նույն իրավիճակն է նաև փոքր քանակի թմրանյութեր ապօրինաբար ձեռք բերելու, պահելու և օգտագործելու տեսանկյունից: Ամենից շատ նշված իրավախախտման համար (ինչը ենթադրում է 500 լարի տուգանք) տուգանվել են 2013 թվականին  (13 հազար 572 անձ, որոնց տուգանքն ընդհանուր առմամբ կազմել է 6 միլիոն 786 հազար լարի):
1Այս պահին որոշ ՀԿ-ներ և քաղաքական ուժեր իշխանություններից պահանջում են ազատականացնել թմրանյութային քաղաքականությունը: Այլ, ավելի ռադիկալ պահանջներ ունի «Գիրչի» կուսակցությունը, որը պահանջում է ամբողջովին ապաքրեականացնել թմրանյութերը և օրինականացնել մարիխուանան: Կուսակցությունը նախորդ տարի հասավ նրան, որ մարիխուանայի օգտագործման համար մարդիկ այլևս չեն ենթարկվի քրեական պատասխանատվության: Բացի «Գիրչի»-ից թմրանյութերի ապաքրեականացում է պահանջում նաև «Սպիտակ աղմուկ» շարժումը:
Margvelashvili 1Իր հերթին, նախագահ Մարգվելաշվիլին 2017 թվականի դեկտեմբերի 29-ին՝ հանդիպելով «թմրանյութային քաղաքականության» փոփոխման վերաբերյալ աշխատող ՀԿ-ների ներկայացուցիչներին, հայտարարել էր. «Երբ վարած քաղաքականությունն անօգուտ է, երբ արգելքներն անարդյունք են, ավելի լավ է հանել այդ արգելքները և ավելի լավ է մարդիկ ազատ լինեն, ինքները որոշեն իրենց ճակատագիրը»:

Թողնել պատասխան