Թբիլիսիի Զահեսի թաղամասում սպանված ամուսիններ են գտել: Տեղացիների խոսքով, սպանված զույգին գտել են սեփական խանութում, որն անհայտ անձիք փորձել են կողոպտել:
Դեպքի վայրում աշխատում են քրեական փորձագետները: Վրաստանի Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 236 և 109 հոդվածների համաձայն, ինչը ենթադրում է հրազենի ապօրինի ձեռք բերում և կրում (236-րդ հոդված), ծանրացուցիչ հանգամանքներով դիտավորյալ սպանություն (109-րդ հոդված): Վերոնշյալ հոդվածները նախատեսում են 11-ից 14 տարի ազատազրկում:
Փոխանցում է «interpressnews.ge»-ն: