Ադրբեջանի դատարանը Աֆգան Մուխթարլիին դատապարտել է 6 տարվա ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է «apa.az» գործակալությունը՝ ընդգծելով որ մեղադրող կողմը պահանջում էր 8 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք՝ ադրբեջանցի լրագրողը Թբիլիսիից անհետացել է անցած տարվա մայիսի 29-ին: Ավելի ուշ պարզ է դարձել, որ նա Ադրբեջանում է, որտեղ նրա նկատմամբ գործ է հարուցվել՝
սահմանն ապօրինի հատելու, մաքսանենգության և իրավապահներին չհնազանդվելու համար:
Իրավապաշտպանները նշում են, որ Մուխթարլիի առևանգումն ու նրա դեմ գործ հարուցվել է կապված է նրա հետաքննական նյութերի հետ, որոնք հիմնականում վերաբերում են Վրաստանում Իլհամ Ալիևի մերձավորների բիզնեսներին։