Հին Նոր տարվա օրը Թբիլիսիում տեղի կունենա յուրահատուկ համերգ․ «Սուխիշվիլիներ» ազգային բալետի խումբը հանդես կգա Young Georgian Lolitaz ռոք խմբի հետ, որը ներկայացնում էր Վրաստանը «Եվրատեսիլ 2016»-ում։
Երաժշտության կենդանի կատարման ներքո տարբեր ոճերի պարեր կներկայացվեն Վարդերի հրապարակում գտնվող «Հանրապետություն» բազմաֆունկցիոնալ միջավայրում, ժամը 21:00-ին։
«Մենք կնվագենք, իսկ «Սուխիշվիլիները»՝ կպարեն: Թե ինչ ենք նվագելու, չեմ ասի․ եկեք և դիտեք: Անակնկալ է։ Ես միայն կասեմ, որ նոր բան կլինի», — ասել է Young Georgian Lolitaz խմբի անդամ Նիկա Քոչարովը:
Հայտնի է, որ «Սուխիշվիլիներ» անսամբլը նույնպես հանդես է գալու իր նոր «Ցեկվա քարթուլի» («Վրացական պարը») ծրագրով: