«Վրաստանն արևմտյան ուղղության կողմնակիցն է»: Այս մասին «Ամերիկայի ձայնի» վրացական ծրագրին տված հարցազրույցում ասել է «Հանրապետական» սենատոր Ադամ Կինզինգերը: Կոնգրեսմենը կարծում է, որ ՆԱՏՕ-ն պետք է էլ ավելի խրախուսի Վրաստանին:
«Այո, այսպիսին է իմ տեսակետը` հատկապես Վրաստանի հարցում: Վրաստանն իրականում կարողացել է ձերբազատվել կաշառքից, թեև այդ ուղղությամբ որոշ խնդիրներ դեռեւս առկա են, և դրանց վրա պետք է աշխատել»,-ասել է հանրապետական սենատորը` անդրադառնալով վրաց-ռուսական հարաբերություններին:
«Մենք ականատես ենք եղել, թե ինչպես ռուսական զորքը գրեթե հասավ մայրաքաղաքին: Այդ պատճառով ԱՄՆ նախագահ Բուշը նավեր ուղարկեց Վրաստան, ինչից հետո միայն Ռուսաստանը նահանջեց»: — հայտարարել է Ադամ Կինզինգերը:
Կոնգրեսականը նաև ասել է, որ Պուտինը պետք է գիտակցի, որ ԱՄՆ-ը երբեք չի ընդունի Ուկաինայում փորձած` հիբրիդային պատերազմ վարելու մեթոդը:
Ադամ Կինզինգերը քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` Ռուսաստանի հետ «վերագործարկման» քաղաքականություն սկսելու համար` նշելով նաև, որ Սպիտակ տան ազդեցությունն այսօր թույլ է:
«Իրականում Պուտինին` Արեւմուտքի հետ կապված մեկ հարց է հետաքրքրում՝ ընդարձակել էքսպանսիաների ծրագիրը: Մենք շատ ենք հասկանում, որ ռուսներն ուզում են վերականգնել խորհրդային միությունը` նրանում ընդգրկելով Ուկրաինան, Վրաստանը, Մերձբալթյան երկրներն ու մյուս տարածքները»,- հայտարարրել է «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչը: