Միջազգային ահաբեկչության մեջ մեղադրվող Ախմեդ Չատաեւի հետ կապ ունենալու մեղադրանքով Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ձերբակալված Վրաստանի քաղաքացի Գոչա Սագինաձեին դատարանը կազատազրկի, իսկ նրա կնոջն արտաքսում է սպասվում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլիեթ» պարբերականը:
Գոչա Սագինաձեի տանն իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել են լուսանկարներ, որոնք հաստատում են Սիրիայում ահաբեկչական գործունեության մեջ իր մասնակցությունը:
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն օրեր առաջ տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 26-ին Տրապիզոնում Ախմեդ Չատաեւի գործի հետաքննության շրջանակներում ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի Գոչա (Ալի) Սագինաձեն: