«Մենք աջակցում ենք Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին»: Այս մասին Մերձբալթյան երկրների Պաշտպանության նախարարաների հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարար Իուզա Օլեկասը:
Նրա խոսքով` խնդրի շուրջ հանդիպման ընթացքում բազմաթիվ խորհուրդներ են հնչել: «Մենք աջակցում ենք Վրաստանի Եվրաատլանտյան ձգտումներին և պատրաստ ենք այդ հարցում համագործակցել: Մենք տեղեկացրել ենք այդ նպատակին հասնելու բոլոր հնարավոր ճանապարհների մասին»,- ասել է Լիտվայի պաշտպանության նախարարը:
Նրա խոսքով` հանդիպմանը անդրադարձ է եղել նաև Վարշավայի գագաթաժողովում քննարկվելիք հարցերին. «Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել այսպիսի կարեւոր համաժողովի աշխատանքերին: Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք երկուստեք համագործակցության մակարդակին, որովհետև շատ կարեւոր է մեր երկրների միջեւ սերտ համագործակցությունը: Զրուցել ենք նաեւ Վրաստանի Զինված ուժերի պատրաստվածության մասին, կարևորել երկու տարածքում անցկացվող զորավարժությունները»,— Հայտարարտել է Լիտվայի պաշտպանության նախարար Իուզաս Օլեկասը: