Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը պաշտոնական այցով մեկնել է Բոսնիայի եւ Հերցոգովինայի կազմում գտնվող Սերբական Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է Interpressnews պարբերականը:
Հանրապետության մայրաքաղաք Բանյա Լուկա քաղաքի օդանավակայանում Բիբիլովին դիմավորել է Սերբական Հանրապետության Տնտեսական հարաբերությունների նախարար Զլատան Կլոկիչը:
Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի նախագահի մամլո ծառայության տեղեկատվությամբ` Անատոլի Բիբիլովի այցը Սերբական Հանրապետություն կշարունակվի մինչև հունվարի 13-ը, այցի շրջանակներում կստորագրվի երկկողմ համագործակցության վերաբերյալ արձանագրություն: