«2017թ․-ը եզրափակում ենք նոր ռեկորդով․ տարվա ընթացքում Վրաստան է այցելել 7 մլն 400 հազար միջազգային այցելու, տարվա եկամուտը անցնում է 2 մլրդ-ի շեմը»։ Այս մասին «interpressnews.ge» լրատվականին հայտնել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության զբոսաշրջության ազգային գործակալության ղեկավար Գիորգի Չոգովաձեն՝ ամփոփելով 2017թ․-ը:
Նրա գնահատմամբ, զբոսաշրջության զարգացման տեսանկյունից 2017-ը հաջողություններով լի տարի է եղել , ինչն արտահայտվել է Վրաստան այցելած զբոսաշրջիկների ռեկորդային թվով։
«2017թ․-ի արդեն 10 ամսվա կտրվածքով երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը գերազանցել էր 2016թ․-ի ողջ տարվա ցուցանիշը: Այդպիսով Վրաստանը զբոսաշրջության ոլորտում գրանցեց նոր ռեկորդ, ինչի արդյունքում մեր երկրի տարեկան եկամուտը կազմեց 2 մլրդ 700 մլն դոլար»,-ասել է Չոգովաձեն:
Նա համոզված է․ որ ձմեռային սեզոնի ընթացքում ևս հաջողություններ կգրանցվեն, քանի որ, ըստ նրա, դրա մասին վկայում են հյուրանոցներում գրանցված մեծաքանակ ամրագրումները։