Եվրամիությունը 2017թ․ երկրում իրականացրած բարեփոխումներ համար Վրաստանին որպես աջակցություն տրամադրում է 140 մլն. լարի (48,1 մլն եվրո)։
Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության տեղեկատվության համաձայն, հատկացված գումարը կուղղվի առևտրի և բիզնեսի ու գյուղատնտեսության զարգացմանը, մասնագիտական կրթության ու աշխատատեղերի ստեղծմանը և փախստականների ինտեգրմանը։
ԵՄ-ն ֆինանսական աջակցություն կցուցաբերի նաև երկրի արդարադատության ոլորտի, հանրային կառավարման ու շրջանային զարգացման ծրագրերին:
Գումարի տրամադրումը տեղի է ունենում ԵՄ-ի բյուջետային օգնության ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Վրաստանի կառավարության հետ ձեռք բերված համաձայնությամբ:
Հատկանշական է, որ բյուջետային օգնությունը Եվրամիության համագործակցության գործիքներից է, ինչը ենթադրում է միջոցների ուղիղ տրամադրում գործընկեր երկրների պետական բյուջեներին: ֆինանսական աջակցությունը տրվում է միայն այն դեպքում, եթե գործընկեր երկիրը իրականացրել է նախորդ տարվա ծրագրած բարեփոխումները:
Փոխանցում է «interpressnews.ge»-ն: