Լիտվայի Սեյմի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի հայտարարության համաձայն` 2018 թվականին Լիտվայի պետականության վերականգնման 100-րդ տարեդարձի հետ կապված, Լիտվան, հնարավոր է, Վրաստանի նոր պաշտոնական անուն ընդունի:
Լիտվացի լեզվագետների կարծիքով Վրաստանի նոր անվանումը լիտվերենով կարող է հնչել` «Քարթվելիա», «Քարթվելա», «Սաքարթվելիա» կամ «Սաքարթվելա»: Վրաստանյան լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ այս հարցի շուրջ Լիտվայում արդեն 10 տարի է քննարկումներ են անցկացվում:
Լիտվայի Լեզվի պետական հանձնաժողովի նորանշանակ ղեկավար Աուդրիս Անտաիտիոսը կողմ է Սեյմի խոսնակի առաջարկին և հայտարարել է, որ Սեյմից և արտաքին գործերի նախարարությունից պաշտոնական առաջարկությունների է սպասում: Նա նաև նշել է, որ նոր անվանումը հաստատելու դեպքում այն հնի հետ միասին կօգտագործվի:
Նշենք, որ ավելի վաղ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին խնդրել էր Վրաստան ժամանած լրագրողներին Վրաստանն իրենց տեքստերում նշել որպես «Ջեորջիա» կամ «Սաքարթվելո»:
Այժմ լիտվերենով Վրաստանը «Գռուզիա» է: