«Այսօր աշխատելու եմ օգտագործել ինձ տրված ժամանակը՝ Գիորգի Կվիրիկաշվիլիին ցույց տալու համար քաղաքական հայելին՝ ինչ են անում եւ ինչ անելու համար են եկել»,-այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Միացյալ Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան:
Նրա խոսքով, նախորդ օրը Կվիրիկաշվիլին իր քննադատություններին չի պատասխանել:
«Ճգնաժամային է մարդ առեւանգելու մասին հարցը: Հարցնում ես՝ ինչպես է սա տեղի ունեցել եւ ոչ մի պատասխան չես ստանում: Բնական է, դա աննամուսություն եւ անպատասխանատվություն է: Կոչ եմ անում կառավարությանն այս ընթացքում գոնե մի բան անել ժողովրդի համար»,- հայտարարել է Մելիան:
Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին «Միացյալ ազգային շարժում» խմբակցության նիստի ժամանակ հայհոյել է կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիային, երբ վերջինս ասել է, որ Կվիրիկաշվիլին պարզապես ֆիգուր է, իսկ իրական կառավարողը Բիձինա Իվանիշվիլին է։