Սաակաշվիլիին ՊԱԾ-ը հարցաքննության է կանչել

Ուկրաինայի պետական անվտանգության ծառայությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին վաղը հարցաքննության է կանչել: Այս մասին տեղեկացրել է Սաակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին:

Նրա խոսքով, Սաակաշվիլին հարցաքննության չի կարողանա ներկայանալ, քանի որ ծրագրել է մասնակցել վերաքննիչ դատարանի նիստին:

«Հաստատությունը պաշտոնապես չի կանչել, սակայն անվտանգության ծառայությունից զանգահարել են: Պետք է հայտարարեմ, որ Միխեիլ Սաակաշվիլին չի կարողանա ներկայանալ Ուկրաինայի անվտանգության ծառայություն՝ հարցաքննության»,- ասել է Չեռնոլուցկին:

Թողնել պատասխան