Բախումներ` իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև (տեսանյութ)

 

Զուգդիդիի շրջանի Կորցխելի գյուղի թիվ 53 ընտրական տեղամասի տարածքում, որտեղ միջանկյալ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, բախում է տեղի ունեցել:

4Տուժել են «Միացյալ ազգային շարժում»  կուսակցության անդամներ Գիգա Բոկերիան, Թենգիզ Գունավան, Նիկա Մելիան և այլ ներկայացուցիչներ: Հարվածողներն, ըստ նախնական տեղեկությունների,  հռոմեական ըմբշամարտ մարզաձեւի մարզիկներ են, ովքեր, ըստ  «Միացյալ ազգային շարժում»  կուսակցության տեղեկության` հավաքվել էին «Վրացական երազանքի պատվերով:

Երիտասարդները հայտարարել են, որ՝ «նացիոնալներն իրավունք չունեն մոտենալ ժողովրդին: Հարձակման ենթարկված քաղաքական գործիչները տեղեկացրել են, որ ըմբիշները Թբիլիսից են տեղափոխվել։ Ըստ տեղեկությունների եղել են նաև ռեկբիիստներ,   հարվածներ հասրցել են մահակներով`  գրում է «Գռուզիա օնլայնը»։

«Ռուսթավի 2»-ի տեսախցիկները մարզիկների խմբին նկատել էր Զուգդիդիի բուսաբանական այգու տարածքում, ապա նաև ընտրական տեղամասում, նրանք խուսափել են տեսախցիկներից և ասել, թե զբոսաշրջիկներ են` տեսարժան վայրերն են ուսումնասիրում:

Իրավապահ մարմիններն ուշ են հասել դեպքի վայր: Ընդդիմադիր գործիչները հայտարարել են, թե այս կերպ իշխանությունը ցանկանում է վրեժ լուծել, քանի որ պարտվում է ընտրություններում: Իշխող կուսակցությունն էլ իր հերթին «Ազգային շարժմանը» մեղադրել է սադրանքի դիմելու մեջ: Միջադեպի պատճառ է դարձել շարժական արկղի հետ խնդիրները: «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչները հայտարարել են, թե 83 քաղաքացի չի կարողացել ընտրատեղամաս ներկայանալ` առողջական խնդիրների պատճառով: Տեղեկություն կա, որ ձեռք է բարձրացվել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա:

Լուսանկարները` Interpressnews-ի

տեսանյութը` Ռուսթավի 2-ի

http://rustavi2.com/ka/news/47412

 

 

 

Թողնել պատասխան