Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը Դոնբասում երեկ վիրավորված վրացի կամավորականների վերաբերյալ հայտարարություն է տարարծել։
«Հյուպատոսությունը մշտական կապի մեջ է նրանց հետ և համապատասխան օգնություն է ցուցաբերում։ Նրանցից բոլորի առողջական վիճակը բավարար է գնահատվում։ Նրանցին միայն մեկն է տեղափոխվել հիվանդանոց»,- ասված է արտգործնախարարության տարածած հայտարարությունում, որում ընդգծում է նաև, որ վիրավորում ստացած ութ զինծառայողից վեցն է միայն Վրաստանից։
Նշենք, որ դեկտեմբերի 18-ին Ուկրաինայում Վրաստանի դեսպանատան մամուլի նախկին կցորդ Բաչո Քորչիլավան հայտարարել էր, թե Դոնբասում «Վրացական լեգեոն»-ի 8 կամավոր է վիրավորվել։
Վրաստանից Դոնբաս մեկնած ևս երկու կամավոր վիրավորվել էր դեկտեմբերի 10-ին։