Վրաստան ներմուծված մարդատար մեքենաների թիվը նվազել է

2017 թ․ Վրաստան է ներմուծվել 34 հազար 552 մարդատար ավտոմեքենա: Սա նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ ներմուծված մեքենաների թիվը նվազել է։

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տարածած տեղեկատվության մեջ նշվում է, որ ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստան է ներմուծվել 39 հազար 338 մեքենա, 2016թ․-ի  նույն ժամանակահատվածում՝ 73 հազար 890 ավտոմեքենա:

Հիշեցնենք, որ 2017թ․ հունվարից հարկային օրենսգրքում արված փոփոխությունների համաձայն, մարդատար ավտոմեքենաների ակցիզային հարկն ավելացել է, աջակողմյան ղեկի առկայության դեպքում եռապատկվել է, հիբրիդային ավտոմեքենաների դեպքում՝ նվազել:

 

Թողնել պատասխան