Մայիսի 19-ին վրաստանյան մամուլը առավերալպես խոսեց Վրաստանի և Աբխազիայի Խուրչա-Նաբակևի վարչական սահմանին, Վրաստանի կողմից վերահսկվող հատվածում, ռուս զինծառայողի կողմից Վրաստանի քաղաքացի՝ 30-ամյա Գիգա Օթխոզորիայի սպանության մասին: «kvira.ge»-ի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել Նաբակևի և Խուրչա գյուղերի մոտակայքում: Գիգա Օթխոզրիաի հարազատների խոսքերով, սպանվածը փորձել է սննդամթերք ուղարկել Աբխազիա և այդ ընթացքում վիճաբանության մեջ մտել ռուս զինծառայողի հետ: Առկա տեղեկատվության համաձայն ռուս սահմանապահը անցել է Վրաստանի կողմից վերահսկվող տարածք և հրազեն կիրառել: Գիգա Օթխոզորիան վիրավորվել է ստամոքսի հատվածում և տեղում մահացել: Զուգդիդիի ոստիկանությունում հարցաքննել են զոհվածի հարազատներին: «Interpressnews»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցական ուղերձով է հանդես եկել:
«Քրեական այս արարքը բացահայտում է բռնագրավված Աբխազիայում տիրող տագնապալի իրավիճակը: Միջադեպի պատասխանատուն Ռուսաստանի դաշնությունն է: Այս սպանությունը ևս մեկ անգամ ապացուցում է բռնագրավված Աբխազիայի և Ցխինվալիի շրջաններում անվտանգության միջազգային մեխանիզմի անհրաժեշտությունը: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը, վերը նշված հանցագործության մասին անմիջապես տեղեկացրել է Վրաստանում` Եվրամիության դիտորդական առաքելությանը և Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահներին` վերջիններից խնդրելով համապատսխան արձագանքով հանդես գալ:»
Ժնևյան բանակցություններում՝ Վրաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Դոնդուայի և Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Գրիգորի Կարասինի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց: «Վրացական կողմը կօգտագործի իր ունեցած բոլոր միջազգային լծակները, որպեսի տեղի ունենա այս հանցագործության քաղաքական և իրավաբանական համապատասխան գնահատական, իսկ մեղավորները կանգնեն արդարադատության առաջ», ասված է Վրաստանի արտաքին գերտեսչության հայտարարության մեջ:
«Netgazeti.ge»-ի փոխանցմամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկություն է տարածել «Զիկա» վիրուսի տարածման վերաբերյալ: Կազմակերպության հայտարարության համաձայն, գարնան վերջին և ամռան սկզբին Եվրոպան կկանգնի նոր ռիսկի առջև: Վիրուսի տարածման ռիսկերը յուրաքանչյուր շրջանի համար տարբեր է լինելու: Կազմակերպության համաձայն, Վրաստանը ևս գտնվում է բարձր ռիսկային գոտում, որը ներառում է Սև ծովի հյուսիս-արևելյան հատվածը: Վիրուսի տարածման ռիսկային շրջաններ են համարվում նաև Ալբանիան, Բոսնիա-Հերցոգովինիան, Բուլղարիան, Խորվաթիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Իսրաելը, Իտալիան, Մալթան, Մոնակոն, Մոնտենեգրոն, Ռումինիան, Սան Մարինոն, Սլովենիան, Իսպանիան, Շվեյցարիան, Թուրքիան և Վատիկանը: «Զիկա» վիրուսը փոխանցվում է վարակված մոծակների խայթոցի միջոցով:
«interpressnews»-ի փոխանցմամբ՝ «Միացյալ ազգային ղարժում» կուսակցության Կախեթիի շրջանային գրասենյակի ղեկավար Գիորգի Բոտկովելին հայտարարել է, թե Կախեթիի շրջանում հակակարկտային կայանքների անգործության մեջ մեղավոր է «Դելտա» կազմակերպությունը: «Մի քանի օր առաջ մենք խոսում էինք այն մասին, որ «Դելտա» կազմակերպությունը, որը զբաղվում է հակակարկտային կայանքների շահագործմամբ, փաստացի չի աշխատել: Երկու շաբաթվա ընթացքում Կախեթիի շրջանում կարկտահարվել է մոտ 30 գյուղ և գյուղացններին մեծ վնասներ հասցրել: Մեր հայտարարությունից անմիջապես հետո, Վրաստանի պաշտպանության նախարարությունը «Դելտա» կազմակերպության գլխավոր տնօրենին աշխատանքից ազատելու վերաբերյալ որոշում է կայացրել: Մեզ քիչ են հետաքրքրում նմանատիպ` ներքին փոփոխությունները: Մեզ համար կարևոր է այն, թե ո՞վ է պատասխան տալու «Դելտա»-ի անգործության պատճառով գյուղացիներին հասցված վնասների համար: Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ներկայիս կառավարությունը անգործության է մատնված», հայտարարել է Բոտկովելին:
«Kvira.ge»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի փոխվարչպետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին հայտարարել է, թե լարիի փոխարժեքի հզորացումը համընկնում է Վրաստնի կառավարության սպասումներին: Դիմիտրի Քուսիշվիլին կարևորել է մի քանի գործոն, ինչը ազդում է լարիի փոխարժեքի հզորացման վրա: Այդ գործոններից մեկը զբոսաշրջությունն է, ինչը շարունակաբարտ զարգանում է: Զբոսաշրջությունից ստացված գումարների ներհոսքը անմիջականորեն ազդում է ազգային արժույթի փոխարժեքի ամրապնդման վրա: Փոխվարչապետը նաև կարևորել է նավթի գնի կայունության և միջազգային առևտրաշրջանառության գործոնը: Քումսիշվիլիի գնահատմամբ այս ամենը դրականորեն են ազդում լարիի ամրապնդման տեսանկյունից: