Վրաստանի Արդարադատության նախարարության կողմից ներկայացված հանրային տեղեկատվության հասանելիության մասին օրենքի նախագծի շուրջ խորհրդարանական մեծամասնության («Վրացական երազանք»-ի) անդամների տեսակետները տարբերվում են:
Արդարադատության նախարարության նախաձեռնությունը անընդունելի է ինչպես քաղաքացիական ոլորտի՝ այնպես էլ ընդդիմության համար: Տեղեկատվական ազատության զարգացման ինստիտուտի (IDFI-ի) ծրագրերի ղեկավար Լևան Ավալեիշվիլիի խոսքով, իշխանությունները փորձում են իրենց գործն առավել դյուրին դարձնելով՝ սահմանափակելով տեղեկատվության հասանելիությունը:
Տեղեկացնում է «news.ge»-ն: