Թբիլիսիի 38 ընտանիքներ կունենան բնակարաններ, որտեղ կապրեն ամբողջ կյանքի ընթացքում, սակայն չեն կարողանա օրենքով սեփականաշնորհել։ Այս մասին քաղաքի կառավարման նիստին նշել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Խոսքը վերաբերում է Չուղուրեթի թաղամասի Աջարիայի փողոցի թիվ 10 շենքում բնակեցված քաղաքացիներին։
«Մենք սկսել ենք օրինականացնել այն տարածքները, որտեղ մարդիկ տարիներ շարունակ ապրում են, բազմացել, սակայն չեն կարողանում օրինականացնել այդ տարածքները: Մի շարք կառավարական հանդիպումների ժամանակ մենք որոշակի ընտանիքների համար տարածքների օրինականացման հարցեր քննարկեցինք: Հետևաբար, մենք կշարունակենք այս գործընթացը, քանի որ շատ մարդիկ անօրինական կերպով են զբաղեցնում տարածքները», — ասել է Կախա Կալաձեն:
Կալաձեի խոսքերով, նշված տան բնակիչներին, որոնք ապրում են այնտեղ 15-20 տարի, տները կփոխանցվեն խորհրդանշանական գնով՝ 1 լարիով։