Արդեն ավանդույթ է դարձել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊ-ի) ուսանողների կողմից պատանի հանդիսատեսի համար կազմակերպվող ամանորյա անակնկալ ներկայացումը:
Դեկտեմբերի 22-ից 26-ը ԵԹԿՊ-ի ուսանողական թատրոնում ինստիտուտի երրորդ կուրսի ուսանողները հանդես կգան «Տոնական աղմուկ անտառում» ներկայացմամբ։
Երիտասարդ դերասանների խոսքով, ներկայացումը կարող են դիտել բոլոր ցանկացողները․ «Այս ներկայացումը բարեգործության լավ հնարավորություն է տալիս։ Ցանկացողները կարող են տոմսեր գնել, ստացված հասույթը մանկատան մանուկների համար է։ Դեպքեր են եղել, երբ մի ամբողջ թատերախաղի տոմսերը գնել է մի քաղաքացի՝ այդպիսով գումար հասցրել մանկատան երեխաներին»:
«Տոնական աղմուկ անտառում» ամանորյա ներկայացման 1 տոմսի արժեքը 500 դրամ է: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել ԵԹԿՊ-ի տոմսարկղերում: