Կիևում ձերբակալված Միխեիլ Սաակաշվիլին դատարանի դահլիճում, որ տեղափոխվել էր խափանման միջոցն ընտրելու նպատակով, հայտարարել է, որ կշարունակի հացադուլը:
Նա ասել է, որ սոված կմնա այնքան ժամանակ, մինչև կամ ազատ կարձակվի, կամ կմահանա բանտում: Իր հայտարարությունը նա արել է նիստերի դահլիճում՝ ճաղավանդակների հետևից:
«Եթե ինձ վերադարձնեն դատարան, ես կշարունակեմ սոված մնալ մինչև մահ, բայց բոլորը կիմանան՝ ով է կատարել այդ սպանությունը: Նրանք կարող են սպանել ինձ, սակայն երբեք չեն սպանի ուկրաինական ազգը, նրանց ազատության ձգտումը: Վանդակում ապրել նշանակում է լինել օլիգարխի անձնական գերին, ես Պուտինի թշնամին եմ: Ես Ես ինձ ձերբակալված չեմ համարում, ես ինձ համարում եմ ռազմագերի: Իսկապես: Քանի որ նրանք պատերազմ են սկսել ուկրաինական ազգի դեմ»,-ասել է Սաակաշվիլին: