Կիևի դատարանում այս պահին որոշվում է նախկին նախագահ և նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի խափանման միջոցը: Այն մասին, որ Սաակաշվիլիին դատարան են տեղափոխել, իր ֆեյսբուքյան էջում գրել է ազգային պատգամավոր Յուրի Դերեվյանկոն և կոչ արել բոլորին՝ հավաքվել դատարանի առջև: Ըստ Ուկրաինայի գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Լարիսա Սարգանի՝ դատախազությունը Սաակաշվիլիի համար տնային կալանք է պահանջում և էլեկտրոնային թևնոցի կրում: Պաշտպանը պահանջում է Սաակաշվիլիին ազատ արձակել դատարանի դահլիճից: Փաստաբանն ասել է, որ իրենց ձեռքի տակ ապացույցներ կան, որ Սաակաշվիլիի ձերբակալությունն ու խուզարկումն ուղեկցվել են իրավախախտումներով:
Դատարանի դիմաց հավաքվել են Սաակաշվիլիի կողմնակիցները: