Գալիք նոր տարին Թբիլիսիում կլինի ամենայուրահատուկն ու ամենաժողովրդականը: Այս մասին դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Քաղաքապետի խոսքով՝ մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը Թբիլիսիի լուսավորման ողջ համակարգի հետ կմիանան դեկտեմբերի 15-ին:
«Վստահ եմ, որ Թբիլիսիի բոլոր քաղաքացիներին մեր պատրաստած անակնկալները կուրախացնեն: Նոր տարին ասոցացվում է հրաշքի հետ, այդ իսկ պատճառով մանուկները սրտատրոփ սպասում են այդ օրվան: Այս տարվա նոր տարին լինելու է ոչ միայն ամենայուրահատուկը, այլ նաև ամենաժողովրդականը: Առաջին անգամ գլխավոր միջոցառումները կանցկացվեն նաև Թբիլիսիի արվարձաններում: Մեր խմբի որոշմամբ՝ գլխավոր երեք համերգները տեղի կունենան Գլդանիում, Սամգորիում և Հին Թբիլիսիում»,- նշել է քաղաքապետը:
Կալալձեի խոսքով՝ դեկտեմբերի 24-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում քաղաքի ամբողջ մասշտաբով ամանորյա տարբեր միջոցառումներ կիրականացվեն:
Փոխանցում է «interpressnews.ge»-ն: