Վրաստանում մինչև 2006թ․ ապրիլի 1-ը ձեռք բերված վարորդական իրավունքի վկայականները 2018թ․ հունվարի 1-ից ուժը կորցրած կճանաչվեն։ Ինչպես տեղեկացնում է երկրի ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալությունը, հիշյալ փոփոխությունը չի վերաբերի ժամանակակից պլաստիկ քարտերին:
Հին վարորդական իրավունքը գործակալության ցանկացած մասնաճյուղում կարելի է նորով փոխարինել՝ ներկայացնելով առողջական վիճակի մասին տեղեկանք, անձը հաստատող փաստաթուղթ և հին վարորդական իրավունքի վկայականը: Ծառայության արժեքը 15 լարի է, վարորդական իրավունքը վերականգնելը՝ 35 լարի:
Փոփոխությունը չի վերաբերում նրանց, ովքեր վարորդական իրավունք են ձեռք բերել մինչև 2006 թ․, որից հետո արդեն նորացնել են այն։