Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) ընդդիմադիր կուսակցությունը դեկտեմբեր 8-ին կդիմի գլխավոր դատախազություն։ Կուսակցությունը կարծում է, որ Թբիլիսիի ամանորյա լուսավորման նպատակով մայրաքաղաքի բյուջեից հատկացված գումարը նպատակային չի ծախսվել։
Թբիլիսիի ավագանու պատգամավոր Լևան Սաբեիշվիլիի համոզմամբ՝ առանց որևէ մրցույթի լուսավորության համակարգերը գնվել են կոռուպցիոն գործարքների միջոցով:
«Շատ պարզ հետաքննություն պետք է տարվի, թե ինչ տրամաբանությամբ է ընտրվել կազմակերպությունը, որից ձեռք են բերվել լուսավորության համակարգերը, ում անձնական կապերն են օգտագործվել։ Բացի այդ, ինչու են մայրաքաղաքի լուսավորության ծախսերը նախորդ տարվա համեմատած եռակի աճել»,- հայտարարել է ՄԱՇ-ի անդամ Լևան Խաբեիշվիլին:
Հիշեցնենք՝ այս տարի մայրաքաղաքի ամանորյա լուսավորման համար քաղաքապետարանը հատկացրել է 3 մլն լարի: