Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանրությունից ներողություն է խնդրել, որ կառավարության այսօրվա նիստին հիշատակել է միայն Թբիլիսիում ՝ Խորավայի փողոցում 2 աշակերտի մահվան փաստը եւ չի խոսել Ծղալտուբոյի Օֆշկվիթի գյուղում տեղի ունեցած ողբերգության մասին:
Համապատասխան հայտարարություն Վրաստանի վարչապետն արել է կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո:
«Կառավարության նիստի սկզբում խոսել եմ Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության մասին, որի ժամանակ զոհվել է 2 աշակերտ, մինչդեռ չեմ հիշատակել Ծղալտուբոյում տեղի ունեցած դեպքը, որի հետեւանքով նույնպես 17-ամյա դեռահաս է մահացել: Ուզում եմ բացատրություն տալ հանրությանը: Իհարկե, մեզ համար Վրաստանի յուրաքանչյուր անկյունում տեղի ունեցած նման դեպքերը ողբերգություն են եւ արձագանքը նույնպես տեղի է ունենում ամբողջ երկրի մասշտաբով»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին: