«Վրաստանում «Միացյալ ազգային շարժում»-ը այս րոպեներից անցնում է արտակարգ իրավիճակների ռեժիմի»,-հայտարարել է կուսակցության քաղխորհրդի ղեկավար Նիկա Մելիան:
Մելիայի հայտարարությունը կապված է Ուկրաինայում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող, այս պահին որևէ երկրի քաղաքացիություն չունեցող Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալման հետ: Նշենք, որ Սաակաշվիլիին իր աջակիցները ազատ են արձակել, կոտրելով այն ավտոմեքենայի դուռը, որում ձեռնաշղթաներով գտնվում էր Սաակաշվիլին:
Մելիան կոչ է անում քաղաքացիներին, վաղը ժամը 2-ին հավաքվել Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում:
Տեղեկացնենք, որ այս ժամերին Կիևի կենտրոնում Միխեիլ Սաակաշվիլին բողոքի ակցիա է անցկացնում։