«Այս տարի, տարբեր ոլորտներում երկրում իրավիճակը վատթարացել է»,-«Թբիլիսիի միջազգային ռազմավարություն» խորագրով բացված համաժողովում հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։
Անվտանգության հարցերի քննարկմանը նվիրված համաժողովին երկրի ղեկավարը ընդգծել է անվտանգության տեսանկյունից տարածաշրջանում Վրաստանի կարևոր դերը, խոսել է նաև Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների մասին, ինչպես ռազմական, այնպես էլ գաղափարախոսական տեսանկյունից:
«Այս տարի տարածաշրջանում բազմաթիվ տեսանկյուններից իրավիճակը վատթարացել է: Ահաբեկչությունը էլ ավելի շոշափելի սպառնալիք է դարձել: Կարծում եմ՝ Ռուսաստանի հետ համագործակցելու մասին քաղաքականությունն անհիմն է: Տեսնում ենք Ռուսաստանի ակտիվությունը նաև այն կետերում, որոնք, իրենց կարծիքով, կտրված են Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար»,- հայտարարել է Մարգվելաշվիլին: