Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից կին է ձերբակալվել՝ Թբիլիսիի Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի բարձրագույն կրթության կեղծ դիպլոմներ պատրաստելու մեղադրանքով: Տեղեկատվությունը հրապարակված է գերատեսչության կայքում: Քննության նյութերով՝ մեղադրյալը պատրաստել է բժշկության բակալավրի ապօրինի դիպլոմներ և վաճառել 2,6 հազար դոլարով: Հաղորդագրության մեջ չի մասնավորեցվում՝ ով է կինը և ինչ պաշտոն է զբաղեցրել: Քրեական գործ է հարուցվել՝ կեղծ փաստաթղթերի, կնիքի, բլանկներ պատրաստում և օգտագործում, որը հանգեցրել է շոշափելի վնասի, պատժվում է 3-6 տարվա ազատազրկմամբ: