Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից Սամցխե-Ջավախքում նոյեմբերի ընթացքում 19 մարդ է ձերբակալվել՝ ապօրինի անտառահատումների մեղադրանքով: Ինչպես հաղորդում են ՆԳՆ-ի մամուլի ծառայությունից՝ ոստիկանությունը հայտնաբերել է ավտոմեքենաներ՝ բեռնավորված ապօրինի հատված անտառանյութերով, տախտակներով՝ Բորջոմիում, Ադիգեայում, Ախալցիխեում: Քրեական գործ է հարուցվել ծառերի և թփերի ապօրինի հատման մասին հոդվածով, որը պատժվում է տուգանքով կամ ուղղիչ աշխատանքներով՝ մեկ տարի ժամկետով, կամ մինչև 3 տարի ազատազրկմամբ: