Իրավապահները Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործի շրջանակներում ևս 3 անձի է ձերբակալել: Այս մասին հայտարարություն է տարածել Ներքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ ձերբակալվածների շարքում աշակերտներից մեկի ծնողն է: Վերջինս՝ Թենգիզ Կալանդիան, սակայն «Ռուսթավի 2»-ին ասել է, որ աշակերտներից է տեղեկացել դեպքի մասին:
ՆԳՆ-ի հայտարարության մեջ ասված է, որ ձերբակալվածները թաքցրել են տեղի ունեցածը՝ չտեղեկացնելով իրավապահներին:
Ներքին գործերի նախարարությունը չի բացառել, որ տեղի ունեցած հանցագործության վերաբերյալ հնարավոր է աճի հանցագործությունը թաքցնելու մեջ մեղադրվողների թիվը: